▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավասարդ Կճոյանը վաճառել է «Բենթլին». «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել է Սամվել), հրաժեշտ է տվել իր «Բենթլիին»։

«Բանն այն է, որ նա վաճառել է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող եւ օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաեւ մեծ բարեգործ, որը կարող է իր ունեցվածքը ծառայեցնել հոտին։

 Ավելացնենք նաեւ, որ Երեւանում դեռեւս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլիով» երթեւեկելիս։ Մեքենան Երեւանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրելղ իր փոքրիկին»,- գրում է «Չորրորդ իշխանությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին