▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատաշա Կորոլյովայի մոտ սեքս-սկանդալից հետո նյարդային նոպա է սկսվել

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում հայտնվել են Նատաշա Կորոլյովայի և նրա ամուսնու` Տարզանի,  ինտիմ լուսանկարները և հոլովակը, որի պատճառով հայտնի երգչուհին հայտնվել էր սկանդալի կիզակետում:

Հայտնի է դարձել, որ սեքս-սկանդալից հետո Կորոլյովայի ինքնազգացողությունը վատացել է, ավելին` 41-ամյա երգչուհու մոտ նյարդային նոպա է սկսվել, ինչի պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հատկանշականն այն է, որ այս հանգամանքը մեղմել է նախկինում Կորոլյովային քննադատած «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովին և վերջինս ասել է.

«Կինը այնքան է տանջվել... այլեւս ոչինչ չեմ ասի նրա հասցեին: Պարզաես նա պետք է խուսափի մանկական հաղորդումներում նկարահանվելուց, քանի որ բավականին տհաճ պատմություն է»:  

Հիշեցնենք, որ մինչը այդ Միլոնովն առաջարկել էր Կորոլյավային զրկել Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին