Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան և իր մայրը` Լյուդմիլա Պոռիվայը, շարունակում են իրենց քայլերով ցնցել հադիսատեսին: Այս անգամ զույգը նկարահանվել է զվարճալի մի տեսահոլովակում, որտեղ Նատաշայի մայրը կատարում է ռեպ:
«Ահա նա` R-n-B աճող աստղը»,- իր էջում գրել է Նատաշան` տեղադրելով մի լուսանկար, որտեղ իր մայրն է`սևամորթ տղամարդկանց ուղեկցությամբ: Երգչուհին բացատրել է, թե ինչո՞ւ է Լյուդմիլա Պոռիվայը հագնված ռեպ կատարողի ոճով: «Շուտով, շատ շուտով զվարճալի տեսահոլովակ: Ահա և գլխավոր հերոսները`Ալեքսանդր Գուդկովը և սիրելի մայրիկ Լյուդան»:
Նատաշայի ընտանիքի երկրպագուները դրական են արձագանքել Լյուդմիլա Պոռիվայի նոր կերպարին և նշել, որ անհամբեր սպասում են տեսահոլովակի պրեմիերային: