«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հիմա էլ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Արմեն Ադամյանն է ազատվել պաշտոնից: Ազատվել է նաեւ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը:
ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը եւ իր թիմը ձեւավորում են նոր կուսակցություն՝ «Наш дом - Газпром»:
Ի դեպ, հարկայինում նեղսրտած են, որ ՊԵԿ նորանշանակ նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել։ Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում