Blognews.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Մակարյանը շուտով կներկայացնի այս տարվա առաջին իր տեսահոլովակը: «Քեզ հետ, առանց քեզ».այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակը Նարեկն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝Սուրեն Թադեւոսյանը:
Տեսահոլովակի նկարահանումից հետո Նարեկը մեկնել է ԱՄՆ՝մասնակցելու կոմոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին: Ապրիլի սկզբին վերադարձել է հայրենիք, իսկ տպավորությունների եւ նոր նախագծերի մասին կիսվել է մեզ հետ: Նարեկն առաջին անգամ էր լինում ԱՄՆ-ում, բայց մշտական բնակություն չի հաստատի այնտեղ, կարծում է՝մենք կարող ենք ավելի լավացնել մեր հայրենիքը, պետք է դա անել, ինչքան էլ որ դժվար լինի.
«ԱՄՆ-ում հանդիպեցի շատ լավ մարդկանց, ձեռք բերեցի նոր ընկերներ և գործընկերներ: Որոշեցինք մի նախագիծ անել, որը կնվիրվեր հայոց ցեղասպանությանը:Ամերիկահայ երգիչների հետ համատեղ ստեղծեցինք «Wake up world» երգ, հեղինակը երգչուհի Լուսինե Գրիգորյանն է, իսկ առաջարկը ինձ արեց Սարմեն Պարիանը, ով հանդիսանում է «Golden Picture» ընկերության հիմնադիր տնօրենը: Այս ընկերության հետ իրականացրել ենք նաեւ նոր ֆոտոշարք, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսին»:
Աշխատանքի հետ զուգահեռ, Նարեկը չի մոռացել իր վաղեմի երազանքի մասին՝այցելել է «Disneyland», «Universal Studio»: Երգչի հաջորդ կանգառը Մոսկվան էր, որտեղ նկարահանել է այս տարվա համար նախատեսած իր երկրորդ տեսահոլովակը.
«Երգը կոչվում է «Հավատա», շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է, իսկ գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Զառա Նազարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս գործը: Չեմ խոսի տեսահոլովակի սյուժեի մասի, միայն կասեմ, որ գեղեցիկ պար է բեմադրվել»:
Շարունակելով խոսել գործնական առաջարկներից՝ Նարեկը նշեց, որ նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում