▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նառա Դիլանյանի նոր ֆոտոշարքն ու «սարսափելի վախը»

esem.am-ը գրում է. Դերասանուհի Նառա Դիլանյանը, ով շատ է սիրում նոր ֆոտոշարքեր ներկայացնել իր հանդիսատեսին, ևս մեկ ֆոտոշարք ունի:

Այս անգամ Նառան ընտրել է կաշվե հագուստն ու մոտոցիկլը: Ըստ նրա՝ համադրությունը շատ գեղեցիկ է ստացվել: «Թեև սարսափելի վախենում եմ մոտոցիկլից, երբեք չեմ վարել ու չեմ էլ վարի, կարծում եմ՝ ֆոտոշարքի համար այն շատ հետաքրքիր է»,- ասաց Նառան: Դերասանուհու խոսքով՝ մոտոցիկլ չի նստի նույնիսկ, եթե վարորդը հմուտ լինի:)

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Նառան ասաց, որ հույս ունի գարնանը կրկին եթերում լինել: Ավելի վաղ նա մեզ ասել էր, որ իր տարեդարձի կապակցությամբ անծանոթներից ստացած բազմաթիվ ջերմ շնորհավորանքների միջոցով հասկացել է, որ հեռուստադիտողները սպասում են իրեն, ուստի իր լռությունն այլևս արդարացված չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին