Asekose.am-ի ընթեցողներից մեկը տեսանյութ է ուղարկել և մակագրել, որ Սարոյի և Նանայի «Կարոտ»-ի երաժշտությունը «Королек - птичка певчая» ֆիլմում հնչող երաժշտության պլագիատն է:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` լսելու նրա կարծիքը:
Նանան ասաց, որ այդ երգը նա մանկության տարիներին է լսել, և ոչ մի նմանություն չի տեսնում.
«Նմանությունը կարող է լինել մի քանի նոտա, քանի որ մենք ունենք յոթ նոտա, իսկ դրանք այսպես թե այնպես կրկնվում են: Խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում «մարսել» իմ հաջողությունները, մի չարացեք և ամեն լավ բանի մեջ կեղտ մի ման եկեք»:
Տեսանյութերը ստորև.