▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ պանդուխտ Հային

<<Դու այսօր վախկոտի նման փախչում ես քո Հայրենիքից , պատճառաբանելով, որ <<ապրելու միջոցներ չկան>>:Այդ դու պիտի ստեղծես ապրելու միջոցները և քո և մտերիմներիտ համար, այս ոչ բարվոք ներկայում,միասնականորեն պիտի աշխատենք հանուն բարվոք ապագայի, բայց եթե դու այսօր ինձ մենակ թողնես այս դժվարին պահին, վաղը դու ինձ պետք չես լինի, հարիսա բոլորը կարող են ուտել, պարզապես հարկավոր է այն եփել:
Եվ ընդհանրապես մի մեղադրիր քեզ այս վիճակին հասցրած կառավարչին, դու ես մեղավր սրա համար, քո անտարբերությամբ դու ավելին արեցիր , քան կաներ հանցագործը:Հիշում ե՞ս երբ ընկերներտ փողոց էին դուրս եկել, ազատություն ու արդարություն գոռալավ, իսկ դու վախից մտել էիր տուն ու հիվանդ ձևացել:Հիշու՞մ ես , երբ ընտրությունների ժամանակ ընկերներիտ միջից միայն դու քո ձայնը ծախեցիր , քո ձայնի հետ ծախեցիր նաը ազատությունդ:
Հիմա քեզ շատ ամոթալի դեպքեր կարող եմ հիշեցնել, բայց կարիք չկա ամոթն ամոթավ համալրելու:
Ուղղակի դու պիտի հասկանաս քո ով լինլեը, քո առաքելություն այս կյանքում, թե չե ամբողջ կյանքում թափառաշրջիկի նման ես ապրելու:
այժմ Հայրենիքը շատ ծանր վիճակում է, ավելին այն հոգեվարքի մեջ է, ես ընկերներիս հետ պայքարում եմ նրա կյանքի համար:
Եթե խոսքերս հուզեցին քեզ ու քո մեջ մեռավ հայը և արթնացավ ՀԱՅԸ, ապա արի միասին պայքարենք Հայրենիքի համար:>>

Հարգանքներով ՝ Քո Հայ բարեկամ:

 

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին