«Հրապարակը» գրում է, թե երեկ «Նաիրիտ» ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել եւ տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լեւոն Խաչատրյանը: Երիտասարդ կին ուներ եւ երեխաներ: Բանվորներից մեկը մեզ պատմեց, որ Լեւոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին եւ գլխուղեղի վնասվածք ստացել: «Նաիրիտ» գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, եւ աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում ու տուն տանում: «Նաիրիտ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հաստատեց ողբերգական լուրը: Նա ասաց, որ նման դեպքերում «Նաիրիտի» արհմիությունն օգնում է հանգուցյալի ընտանիքին, եւ հավանաբար այս անգամ եւս աջակցություն կցուցաբերվի: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` ՀՐԱՊԱՐԱԿ թերթի այսօրվա համարում
«Նաիրիտ»-ում դժբախտ պատահար է գրանցվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet