ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր երեկոյան մասնակցում էր Մարիոթ հյուրանոցում ընթացող Եվրանեսթի վեհաժողովին, իրեն վատ է զգացել և տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ է խոսել Նաիրա Զոհրաբյանի հետ. « Նա ապաքինվում է, կարծում եմ առավոտյան դուրս կգրվի»,- նշել է Վահան Բաբայանը