▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը զայրացրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին

 

«Ա1+»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ում Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբում այսօր միջադեպ է եղել, երբ հայ պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը անդամներին, այդ թվում` ադրբեջանցի եւ թուրք,  բաժանել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» գրքույկը, որում ներկայացվել են բռնությունների այն փաստերը, որոնք էթիկապես թույլատրելի է հրապարակել: 
 
Նաիրա Զոհրաբյանը գրքույկներից մեկը հանձնել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին: Վերջինս արձագանքել է. «Հերթական ֆոտոշոփն եք բաժանում», ու հայ պատվիրակին մեղադրել է կանոնակարգ խախտելու մեջ: 
 
Միաժամանակ հայտարարել է, թե իրենց ձեռքի տակ այլ փաստաթղթեր կան: Բայց երբ նրան փորձել են միանալ թուրք պատվիրակները, խմբի ղեկավարը քննարկումը փակված է համարել` հայտարելով ԼՂ-ի հարցը շատ  զգայուն թեմա է:
 
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին