«Նաիրա Զոհրաբյանը լիարժեք ապաքինվել է և այսօր արդեն աշխատանքի է գնացել: Ամեն ինչ կարգավորվել է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց ՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մարտի 14-ին մասնակցում էր «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Եվրանեսթի վեհաժողովին, իրեն վատ էր զգացել և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: