▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաև մասոն, այլմոլորակային, թեմպլիեր, չգիտեմ` ինչ ուզեք. Արմեն Սարգսյանը` իր անվան շուրջ շրջանառվող լուրերի մասին

 

168.am-ը գրում է. «Իմ կարծիքով` եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իր համար ընդունելի՞ է, որ ՀՀ 4-րդ նախագահը այլևս չի նստելու նախագահի նստավայրում:

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում իր` ԿԳԲ գործակալ լինելու մասին, Ա.Սարգսյանը հակադարձեց. «Նաև մասոն, այլմոլորակային, թեմպլիեր, չգիտեմ` ինչ ուզեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին