Մայքլ Ջեքսոնը շատ էր վշտացել, անգամա սկսել է լաց լինել համերգային վերջին տուրը կազմակերպող AEG Live ընկերության ղեկավար և կազմակերպիչ Ռենդի Ֆիլիպսի հետ զրույցից հետո: Այս մասին դատարանում հայտնել է փոփ-արքայի 16-ամյա որդին:Հեռախոսային զրույցից հետո նա լաց էր լինում, հետո ասաց.
«Նա պատրաստվում է սպանել ինձ, նա կսպանի ինձ»,-ասել է կրտսեր Ջեքսոնը:
Կրտսեր Ջեքսոնի հավաստմամբ հունիսի 23-ին կամ 24-ին Ռենդի Ֆիլիպսը եկել է Ջեքսոնի առանձնատուն և շատ կոշտ սկսել է զրուցել բժիշկ Կոնրադ Մյուրրեի հետ: Այդ ընթացքում երգիչը տանը չի եղել.գրում է CNN-ը: