▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա աքսեսուարի նման օգտագործում է դստերը. Նոր սկանդալ հայտնի հաղորդավարուհու և Քիմ Քարդաշյանի միջև

62-ամյա հայտնի հեռուստահաղորդավարուհու՝ Շերոն Օսբորնի և Քիմ Քարդաշյանի միջև սկանդալ է հասունացել: Հաղորդավարուհին մեղադրել է Քիմին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու և իր 1,5 ամյա դստեր միջոցով իրեն գովազդելու մեջ: Հարցազրույցներից մեկում Օսբորնը հայտարարել է, որ նրա մոտ ուղղակի սրտխառնոց է առաջանում, երբ տեսնում է բնական մորթուց պատրաստված այն մուշտակները, որոնք Քիմը հագցնում է դստերը՝ Նորթին:

«Նորթը չպետք է հագնի այդ անճոռնի հագուստը, քանի որ նա աքսեսուար չէ: Տեղյակ եմ, որ այդ հարցով զբաղվող կազմակերպություններից մեկը դիմել է Քարդաշյան ընտանիքին, որպեսզի նրանք վերջ տան Քիմի այդ քայլերին: Չէ որ նա շատ երիտասարդ աղջիկների կուռք է համարվում, ովքեր կարող են կրկնօրինակել նրան»,- ասել է հաղորդավարուհին:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին