▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՄՅու»-ի երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը Ջակայի հետ

Թեև «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 25 խաղ անց, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր խաղով շատ չառանձնացավ, «Կարմիր սատանաների» երկրպագուներին շատ էր դուր եկել այն դրվագը, որում հայ կիսապաշտպանը ուժային պայքարում խաղի կանոնների սահմանում տապալում է Գրանիտ Ջակային։

Այս տեսանյութը թվիթերում մեծ արձագանք էր գտել. «Մխիթարյանը Ջակային հետ ուղարկեց Մյունխենգլադբախ»,- թվիթերում գրել է երկրպագուներից մեկը։ Մյուսները նշել էին, թե Հենրիխը Ջակային ուղարկում է մարզասրահ, կամ՝ բանալիների հետևից։ Երկրպագուներին հատկապես տպավորել էր այն, որ բավականին ամրակազմ շվեյցարացին այդքան հեշտ տապալվեց գետին Մխիթարյանի հետ պայքարում, ով չի առանձնանում որպես ուժային ֆուտբոլիստ։

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին