Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին
Հայտնի հայ ֆուտբոլիստը ուղերձով դիմել է հայ ժողովրդին` նշելով, որ խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։
«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,–գրել է նա։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


