«Լիվերպուլը» կարողացել է ձեռք բերել համաձայնություն Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Միխթարյանի տրանսֆերի վերաբերյալ:
Անգլիական թիմը հայ ֆուտբոլիստի հետ պայմանագրի մասին կհայտարարի առաջիկայում:
Այս մասին գրում է sport-expres.ru կայքն ու նշում, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 30 միլիոն եվրո:
Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերջնական որոշման վերաբերյալ հայտարարվել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Լրացուցիչ Ժամանակ հաղորդման ընթացքում,սակայն չկոնկրետացնելով կոնկրետ թիմը:
Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ գտնվում է Երևանում, շուտով միանալու է իր նոր թիմին: