«Sky Sports»-ի լրագող Բրայան Սվենսոնը Հենրիխ Մխիթարյանին նկատել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում:
Մխիթարյանը ժպտացել է, երբ նրան հարցրել են «Արսենալ» տեղափոխության մասին: Հենրիխը դուրս է եկել հյուրանոցից Մինո Ռայոլայի հետ:
Կողմերն արդեն հստակեցրել են Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության բոլոր դետալները և առաջիկա 48 ժամվա ընթացքում Մխիթարյանը բուժզննում կանցնի:«Արսենալում»:
Հիշեցնենք, որ այսօր Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: