▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանին մեկ քայլ էր բաժանում Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց». Ռայոլա

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ իր հաճախորդը մոտ է եղել մեկ այլ անգլիական գրանդ տեղափոխվելուն:

«Մխիթարյանի տրանսֆերը ավելի բարդ ստացվեց: Մենք գրեթե պայմանագիր էինք ստորագրել ԱՊԼ-ի մեկ այլ ակումբի հետ, սակայն Դորտմունդը չցանկացավ վաճառել նրան, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդը»,- ասել է Ռայոլան:

Ավելացնենք, որ Մխիթարյանը ավելի վաղ կապված է եղել «Արսենալի» հետ, սակայն լոնդոնցիները այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել գերմանական ակումբի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին