Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, Asekose.am-ի տեղեկություններով, հեռուսաընկերությունների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
«Մենք Հենրիխ Մխիթարյանից բացի հպարտանում ենք նաև մեր երաժիշտներով, ֆիզիկոսներով, բայց առաջին հերթին մեր սահմանին կանգնած զինվորներով »,-ասել է Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին խոսքերին, ըստ որի հայության հպարտության և ուրախության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է:
«Ինձ համար զարմանալի է այն գնահատականը, որ տրվել է Ադրբեջանի ղեկավարին, իբրև ադեկվատ գործիչ»,-նաև ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
«Բացառում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը չպատկերացնի խաղաղություն առանց պաշտպանական համակարգի»- ասել է Վիգեն Սարգսյանը՝հեռուստաընկերությունների հետ զրույցում, որից հատվածներ, գրառումների տեսքով, եղել են նաև համացանցում: