▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանից ավագի թեւկապը չեն վերցնի

 

 

 

 ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր կայացած մամուլի ասուլի ժամանակ ասել է, որ  Յուրա Մովսիսյանի ներկայությունը Ավստրիայում իրենց ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմի վրա դրական մեծ ազդեցություն է ունեցել:

 

 

 

 

 

 

 

Թեեւ նա չէր կարող մարզվել վնասվածքի պատճառով, բայց նպաստել է թիմում բարձր տրամադրությանն ու մթնոլորտին:

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողների մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք հնարավոր է, որ դա հաշվի առնելով՝ Մինասյանը փոխի ավագին: 

Վերջինս բացասական պատասխան տվեց:

«Ավագը Հենրիխ Մխիթարյանն է, ու միանշանակ այդպես էլ մնալու է, ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետեւ ես նրա գործողություններից շատ գոհ եմ: Վերադառնամ վիճակագրությանը. նախորդ խաղերի համեմատ նրա բոլոր ցուցանիշները շատ բարձր են:

Այդ լիդեր ասվածը տարբեր ձեւ է լինում. կա խաղով լիդեր, կա հանդերձարանում լիդեր: Այն, ինչ նա ցույց է տալիս, ու այն, ինչ ես տեսա վերջին 2 խաղում, ինձ լրիվ բավարար է»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին