▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 2 միլիոնով

«Ես բոլորից լավ եմ տեղյակ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ֆինանասական մանրուքներից, այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ նրա «Բորուսիա» վերադառնալը կարող է պատկերացնել միայն հարուստ երևակայություն ունեցողը»,— օրերս գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նշել է Դորտմունդ Բորուսիայի ներկայիս մարզիչ Հանս-Յոահիմ Վատցկեն։

Ինչ կարող է նշանակել մարզչի այս խոսքը և վերջինս ինչու հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին խոսեց այն ժամանակ, երբ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մխիթարյանի հրաժարագինը, հնարավոր է դուր չգա հայ ֆուտբոլասերներին։ Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Դորտմունդի Բորուսիան 2016 թվականի ամռանը Մխիթարյանի Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելու դիմաց ստացավ 26 միլիոն ֆունտ-սթերլինգ։ Այս տրանսֆերը երկու կողմերի համար էլ հաջողված համարվեց։

Հնարավոր է Վատցկեի հայտարարությունը վերաբերվում է այն մեկ ու կես տարվան, որ Հենրիխը անցկացրեց անգլիական Մանչեսթերում։ Արդյո՞ք Մխիթարյանն իր մանչեսթերյան ելույթներով կարողացավ բարձրացնել իր տրանսֆերային գինը, դժվար է ասել։ Սակայն․․․

Հանրահայտ Trasfermark էլեկտրոնային կայքը ներկայացնում է ֆուտբոլիստների տրանֆերային արժեքն ու այդ արժեքի փոփոխությունները՝ ըստ ֆուտբոլիստի ցուցադրած խաղի և բազմաթիվ այլ գործոնների։ Ըստ կայքի տրամադրած ցուցանիշների Մխիթարյանի տրանսֆերային գինը Մանչեսթեր տեղափոխվելուց հետո նվազել է 2 միլիոն եվրոյով (37 միլիոնից դարձել է 35 միլիոն եվրո)։

Մի հետաքրքիր հանգամանք ևս․ Միլանի Ինտերը, որի անվան հետ կապված են վերջին շրջանում մամուլում հայտնվող Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ նորությունների մեծ մասը, ցանկանում է հայ ֆուտբոլիստին ոչ թե գնել Մանչեսթերից, այլ՝ վարձակալել։ Իսկ Մանչեսթերն ուղղակի ուզում է վաճառել Մխիթարյանին, քանի որ, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների դեպքերը, Մանչեսթերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ոչ մի կերպ չի տեսնում թիմի մեկնարկային կազմում։

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում հայ փլեյմեյքերը լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, իսկ մարտավարության վերաբերյալ կոնֆլիկտից հետո մի քանի հանդիպում դուրս է մնացել նույնիսկ թիմի հայտացուցակից:

 

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին