Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխությունը նպաստել է նրան, որ անհետ կորած համարվող 13-ամյա քենիացի տղան գտնվի: Նրա հետ ամեն ինչ կարգին է, երեխան արդեն վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի թվիթերյան էջը:
Նշվում է, որ երեխան հայտնաբերվել է Մխիթարյանի նորամուտի խաղի օրը, երբ հռոմեացիները հաղթեցին «Սասուոլոյին», իսկ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։
Մխիթարյանը թվիթերում կիսվել է նորությունով: Նա նաեւ գրառում է կատարել:
«Ի՜նչ լավ լուր է»: