Սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ճաշել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նրանց նաև միացել են գործարար Արթուր Սողոմոնյանը և իտալացի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին: Վերջինս իր թվիթերյան էջում հրապարակել է իրենց լուսանկարը, որտեղ էլ թողել է հետևյալ գրառումը ՝
«Մանչեսթեր… Հայերը, աջից,ձախից, ետևից, ամենուրեք հայերն են: Ինձ հիմա հաստատ Բաքու չեն թողնի»,- գրել իտալացին: