▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի գոլն օգնում է «Մանչեսթեր Յունայթեդին» նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը

 

Եվրոպայի լիգայի եզրափակիչում հանդիպեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու հոլանդական «Այաքսը»:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը:

«Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով ու նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ իրավունք ստանալով մյուս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Եվրոպայի լիգայի եզրափակիչում ու նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին