ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սուոնսիին»:
Մոուրինյուի թիմը կարողացավ 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Յունայթեդի» մեկնարկային կազմում և կատարելով 2 գոլային փոխանցում,փոխարինվեց 85-րդ րոպեին :
Ավելացնենք, որ Մխիթարյանը 2 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում: