«Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունների մասին:
Այս մասին Հայրապետյանը հայտնեց այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Վերջին անգամ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ: Այն ժամանակ դեռ այդպիսի լարվածություն չկար: Այնքան, որքան դուք գիտեք, գրեթե այդքան էլ ես գիտեմ, բնականաբար՝ մի քիչ ավելի շատ ես գիտեմ: Հեռախոսով խոսել եմ Մխիթարյանի հետ: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, որովհետեւ ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են լավանալ կամ վատանալ: Պետք չէ ագրեսիվ մտնել նրանց աշխատանքային պրոցեսի մեջ եւ խանգարել: Կարծում եմ՝ պետք է համբերել»,- ասաց նա:
Նա, սակայն մանրամասներ չի հայտնել իրենց խոսակցությունից:
Կարդացեք նաև. «Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի տեսագրությունը