▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը պատրաստ է «Սանդերլենդի» դեմ խաղին

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Boxing Day-ից առաջ խոսել է թիմի նորությունների մասին:

«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են «Սանդերլենդի» դեմ խաղին, բացի Լյուկա Շոուից»:

Սա նշանակում է՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը  կրնկի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ խաղում, կկարողանա խաղադաշտ դուրս գալ դեկտեմբերի 26-ին:

Էրիկ Բային, Քրիս Սմոլինգը, Դեյլի Բլինդը, Մարկոս Ռոխոն նույնպես ապաքինվել են վնասվածքից և կկարողանան թիմին օգնել առաջիկա հանդիպմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին