«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդը և Անդեր Հերերան հյուրընկալել էին «Everything, but football» հաղորդաշարին:
Պարզվում է, որ Մխիթարյանը թիմի ամենաուրախ ֆուտբոլիստն է, այդպես է կարծում նույնիսկ Հենրիխը: Ամենանորաձևը խաղացողը Պոլ Պոգբան է, իսկ մեր հայրենակիցը կարողանում է պատրաստել բրինձ, սպագետի, թեև երբեք չի հրավիրել թիմակիցներին ճաշակել իր պատրաստած կերակրատեսակները: