▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը լիդեր չէ, դրա համար էլ չի խաղում․ կանխատեսումներ հայ ֆուտբոլիստի կարիերայի շուրջ

«Դուք գիտեք, որ պահեստայինների նստարանին կարող են գտնվել միայն վեց ֆուտբոլիստ։ Ինձ պետք է պահել որոշակի բալանս պահեստայինների կազմում։ Ես ունեմ երկու պաշտպան․ առաջին կենտրոնական պաշտպանը Բլինդն է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Ես ունեմ Էշլի Յանգ, ով կարող է փակել ամբողջ եզրը, ունեմ Հերրերա՝ կենտրոնական կիսապաշտպան, Զլատանը՝ հարձակվող ու Մարկուսը՝ երկրորդ հարձակվող և վինգեր։

Մարսիալը, Մատան ու Լինգարդը դուրս են գալիս հիմնական կազմում և եթե ես դուրս հանեմ Միկիին, ապա պետք է հեռացնեմ նրանցից մեկին։ Իսկ տվյալ պահին հենց այս երեք ֆուտբոլիստներն են արժանի մեկնարկային կազմ դուրս գալու»,— այսպիսի մեկնաբանություն է տվել Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդի կազմում վերջին 8 խաղում մարզադաշտ դուրս չի եկել։

Մամուլում արդեն մեծ ավյունով խոսում են Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը բացվելու է հունվարի 1-ին։ Ըստ տարբեր պարբերականների տեղեկությունների՝ Միկին հնարավոր է տեղափոխվի իտալական «Ա սերիա», մասնավորապես՝ Միլանի Ինտեր։

Իսկ թե ինչն է հայ ֆուտբոլիստի «անհետացման» պատճառը, պետք է միայն որոնել Մխիթարյանի խաղի և Մոուրինիոյի «դաստիարակչական» մեթոդների մեջ։ Նախ սկսենք այն բանից, որ Մխիթարյանին առաջնահերթ մեղադրում են «անատամ» ֆուտբոլ ցույց տալու մեջ, այսինքն՝ Մխիթարյանը իր լավագույն որակները կարողանում է դրսևորել  միայն այն դեպքում, երբ խաղադաշտում գտնվում են Մանչեսթեր Յունայթեդի լիդերները (Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը)։ Մխիթարյանը ինքն իրենով լիդեր ֆուտբոլիստ չէ: Այս պնդումը հաստատելու համար պետք է միայն դիտել Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումները, որտեղ Մխիթարյանը առանձնանում է միայն իր ավագի թևկապով։

Երբ Պոլ Պոգբան մի քանի ամսով դուրս էր եկել շարքից՝ վնասվածքի պատճառով, Ժոզե Մոուրինյոն Մանչեսթեր Յունայթեդի հարձակման առաջատարի դիրքում տեսավ Մխիթարյանին։ Ցավոք մի քանի արդյունավետ գոլային փոխանցումից բացի Մխիթարյանը ոչնչով չկարողացավ արդարացնել Մոուրինիոյի հույսերը, այդ իսկ պատճառով Ժոզեն դիմեց իր դասական մեթոդներին։ Անկախ ֆուտբոլիստի հայտնիությունից և տրանսֆերային գնից, նա կարող է մի ամբողջ մրցաշրջան չխաղացնել ֆուտբոլիստին, մինչև չստանա այն, ինչ ուզում է։

Ըստ հանրահայտ Whoscored պարբերականի ցուցանիշների, Մխիթարյանը 7․04 ցուցանիշով Յունայթեդի 23 ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հաշվի առնլով վերոնշյալ փաստերն ու ցուցանիշները՝ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի շուրջ կատարել հեևյալ կանխատեսումների․

1․ Հունվարին Մխիթարյանը կլքի Մառախլապատ Ալբիոնը և կփորձի կայանալ Միլանի Ինտերում։

2․ Մինչև ամանոր Մխիթարյանը կստանա իր շանսը և կապացուցի Ժոզեին, որ արժանի է մեկնարկային կազմում հանդես գալու։

3․ Մխիթարյանը կլքի Մանչեսթեր Յունայթեդը և կտեղափոխվի դասով ավելի ցածր թիմ, այնուհետև կվերադառնա Հայաստան։

Հ․Գ․

Մեկնաբանության հատվածում կարող եք գրել ձեր կանխատեսումները։

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին