Բրիտանական «The Guardian»-ը ներկայացրել է 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակի 71-ից 100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 92-րդ տեղում է:
2016թ.–ին Մխիթարյանը 57–րդ տեղում էր։
Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող և նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ և լրագրողներ 63 երկրներից:
Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական ՊՍԺ–ի ֆուտբոլիստ, արգենտինացի Անխել ԴԻ Մարիան, իսկ թե ով է գլխավորել թոփ-100–ը, հրատարակությունը կհաղորդի ուրբաթ օրը։