«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» հետ, որը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում:
Ինչպես հայտնում է The Times-ը՝ «Արսենալը» նմտադիր է հայ ֆուտբոլիստին թողնել Անգլիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Մխիթարյանն իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը:
Վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ: