Հայաստան-Լիխտենշտեյն խաղի վերջում հետաքրիքր դրվագ տեղի ունեցավ: Դաշտ ներխուժեց երկրպագու, որին փորձեցին դուրս բերել անվտանգության աշխատակիցները, այնուհետև մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը միջամտեց , գրկախառվեց և լուսանկարվեց երկրպագուի հետ:
Տեսանյութը՝ Ուրիշ Ֆուտբոլ ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի․ Հայաստանի ընտրանին 3 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։