▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը գերազանցել է Ռոնալդուի, Ռունիի և վան Նիստելռոյի ռեկորդային ցուցանիշները

Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի եզրափակչում գրավելով «Այաքսի» դարպասը (2-0), դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով եվրոպական մրցաշարի մեկ խաղարկությունում մրցակիցների դարպասը գրավել է 5 արտագնա հանդիպումներում: Հայ կիսապաշտպանը ևս մեկ անգամ էլ հաջողության է հասել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

Հայաստանի հավաքականի ավագը գերազանցել է Դևիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուդ վան Նիստելռոյի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի ռեկորդային ցուցանիշները, ովքեր եվրոպական մեկ մրցաշրջանի ընթացքում գոլեր էին հեղինակել 4-ական արտագնա մրցավեճերում:

«Մխիթարյանը պատմություն է կերտում «Մանչեսթեր Յունայթեդում»»,- այս առիթով գրել է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին