Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» որպես բոնուս ևս 8 միլիոն եվրո կստանա Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելու համար, հայտնում էЧемпионат.com-ը հղում ոնելով Bild-ին:
Աղբյուրի հաղորդման համաձայն Հայաստանի ազգային հավաքականի ավագի տարեկան աշխատավարձը կկազմի 12.5 միլիոն եվրո: Տրանֆերի արժեքն է 42 միլիոն եվրո:
Հավելենք, որ մանկունիանցիները Մխիթարյանի տրանսֆերի վրա կծախսեն մոտ 100 միլիոն եվրո: Գործարքը պետք է ավարտին մոտենան մեկ շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական կողմը դեռևս հանդե չի եկել հայտարարությամբ:
Նյութի աղբյուր՝ ArmFootball.com