▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյան. «Հանդերձարանը ցնծում էր, ձայնիցս էլ կարող եք նկատել, թե ինչքան ենք ուրախացել»

vivaronews.am-ը գրում է. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հավաքականի դեմ տարած հաղթանակից հետո (3-2) Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Ի՞նչ տպավորություններ ունեք այսօրվա խաղից:

-Կարող եմ ասել, որ ֆանտաստիկ հանդիպում ստացվեց: Կարծում եմ, որ բոլորդ էլ չէիք սպասում, որ 2-0 հաշվով պարտվելուց հետո կարող ենք 3-2 հաղթել: Բայց մենք հավատում էինք դրան և մեր մեջ ուժ գտանք ու կարողացանք 2-րդ խաղակեսին հետ բերել ամեն ինչ:

Դուք և մարզիչը ի՞նչ խոսակցություն ունեցած ֆուտբոլիստների հետ առաջին խաղակեսից հետո:

-Դե պարզ է, որ ցանկանում էինք սխալները ուղղել: Փորձեցինք բարելավել առաջին խաղակեսի մերը խաղը: Կարծում եմ, որ ինքներդ էլ նկատեցիք 2-րդ խաղակեսի խաղը:

Մոտ 2 ամիս խաղաժամանակ չստանալուց հետո Մանչեսթերում: Ձեզ համար ֆիզիկապես դժվա՞ր էր խաղադաշտում 90 րոպե անցկացնել:

-Ֆիզիկապես դժվար էր, բայց կարևորը ցանկություն ունեի, մինչև վերջ փորձում էի պայքարել, որովհետև չէի կարող թիմին ճանապարհի կեսից թողնել ու մտածել, որ ամեն ինչ կորած է և հույս չկա,  փորձում էի հնարավորինս ամեն ինչով օգնել թիմին:

Ի՞նչ էր կատարվում հանդերձարանում այս հաղթանակից հետո:

-Հանդերձարանը ցնծում էր (ժպտում է-խմբ): Ձայնիցս էլ կարող եք նկատել, թե ինչքան ենք ուրախացել: 3 տարի հաղթանակ չենք տարել պաշտոնական խաղերում: Այդ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար այս ընտրական փուլում:

Արթուր Պետրոսյանը ի՞նչ տվեց մեր հավաքականին, որը օգնեց այսպիսի հաղթանակ տոնել:

-Կարծում եմ, որ 4-5 օրում կարողացավ շատ մեծ աշխատանք տանել, չնայած, որ շատ դժվար էր: Բայց նա արեց դա, հույս ունեմ, որ մյուս ընտրական փուլերի հանդիպումներից առաջ ավելի լավ կպատրաստվենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին