▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյան» բառը շուտով «Ռոնալդո» բառի նման բռենդ կդառնա

Ես, իհարկե, ֆուտբոլից շատ հեռու եմ, բայց որպես հայ պարտավոր եմ հետևել Հայաստանի հավաքականի խաղերին, ինչպես նաև անմասն չեմ մնում Մխիթարյանի` Բորուսիայի կազմում անհատական խաղերի հետևելուց:

Օր օրի ես ուրախանում եմ Մխիթարյանով, նրա խաղով, նրա հայրենասիրությամբ ու կամքի ուժով: Գիտեմ բոլորդ կասեք Մխիթարյանը դեռ Ռոնալդո չի ու ես կհամաձայնվեմ, բայց էս տեմպերով առաջընթացը միմիայն հուշում է նրա մասին, որ «ՄԽԻԹԱՐՅԱՆ» ազգանունը շուտով բռենդ կդառնա, այսինքն, եթե հիմա ասում ենք «Ռոնալդո» ու հասկանում ենք ֆուտբոլ ու հզոր խաղ, ապա ես ավելի քան համոզված եմ, որ որոշ ժամանակ անց «ՄԽԻԹԱՐՅԱՆ» ասելով նույնպես նույն ասոցիացաները կունենանք: 

Թող ինձ ուղղեն բոլոր ֆուտբոլային մասնագետները, եթե ես սխալ եմ, բայց իմ կարծիքով Մխիթարյանը` իր ցուցադրած խաղերով բոլոր շանսերն ունի այդ գագաթնակետին հասնելու համար: 

Իհարկե, այդ ժամանակ Իրինա Շեյքն արդեն Շեյք չի լինի, բայց հաստատ մի ուրիշ Շեյք կգտնվի մեր ախպորը ապավեն, իսկ «Ոսկե» գնդակը» կարա հային տրվի: 

Հ.Գ. Թու~, Թու~, թու~ աչքով չտամ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին