«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը, որում հայ ֆուտբոլիստը անդրադառնում է այս մրցաշրջանում թիմի ծրագրերին:
«Այո, ես բաց թողեցի լիգայի գավաթի եզրափակիչը, բայց կարևորն այն է, որ թիմը հաղթեց այն: Ինձ համար թիմի հաջողությունն է առաջին տեղում, ոչ թե անհատականը, ուստի ես ուրախ կլինեմ, եթե այս տարի ևս մեկ եզրափակչում խաղանք: Դա այս մրցաշրջանում իմ նպատակներից մեկն է՝ հաղթել Եվրոպա լիգան: Իհարկե, դա հեշտ չի լինելու, հատկապես մրցաշարի այս փուլում, երբ հեշտ մրցակիցներ չկան: Մենք հասկանում ենք «Անդերլեխտի» հետ խաղի կարևորությունը»,-ասել է Մխիթարյանը: