Առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, ով հաղթեց եվրոգավաթում՝ Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական խաղից հետո բացառիկ հարցազրույց է տվել VivaroNews.am-ի թղթակցին.
Հայ ֆուտբոլիստը իր տպավորություններով կիսվեց նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ.
«Պարզապես շատ ուրախ եմ և ոգևորված, ոչ միայն մեր տարած հաղթանակով, այլ նաև այն փաստով, որ ես կարողացա գոլ խփել: Դա շատ բան է նշանակում ինձ համար և իմ հայրենիքի համար: Հիմա միայն էմոցիաներ եմ զգում:
Իսկ ինչ վերաբերում է գոլին, ես պարզապես հարվածեցի գնդակին և չտեսա, թե ինչպես այն ցանցում հայտնվեց, երկրպագուների արձագանքից միայն հասակացա, որ նման գեղեցիկ գոլ խփեցի:
Այո՛ այս մրցաշրջանում 2-րդ նմանատիպ գոլն էր (կարիճ գոլը«Սանդերլենդի» դեմ խաղում-խմբ.), բայց այս մեկը ավելի կարևոր էր»,-հավելել է Մխիթարյանը: