▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյան. ավելի հայտնի, քան Քարդաշյանները». Հենրիխի մասին նոր ֆիլմ է պատրաստվել

Յութուբյան հայտնի ֆուտբոլային ալիք Copa90-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  ավագ, կիսապաշտպան, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ֆիլմը կոչվում է՝ «Մխիթարյան. Ավելի հայտնի, քան Քարդաշյանները»:

Այս դիտարկմանը Մխիթարյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է. «Չգիտեմ: Նայած, թե որ կողմից եք նայում, դժվար է պատասխանել»:

Հայ ֆուտբոլիստը պատմում է այն ակումբների մասին, որտեղ հանդես է եկել, կիսվում հիշողություններով:

 

Ֆիլմի հեղինակը նկատում է, որ ֆուտբոլիստը շատ հայտնի է Հայաստանում,  նա երկրի լավագույն ռմբարկուն է և բարձրացրել է երկրի իմիջը:

«Նրան հայրենիքում մեծարում են, ինչպես ժամանակին իրենց հայրենիքում Պելեին ու Մարադոնային»,-Մխիթարյանի մասին ֆիլմում ասել է  նրա հայ երկրպագուներից Վահեն:

«Մխիթարյանն ազգի հերոս է, բոլորը ճանաչում են նրան՝ անկախ այն բանից սիրում ու դիտում են ֆոտբոլ, թե ոչ»,-ասում է մեկ այլ երկրպագու:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին