ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն ամառային հանգիստն անցկացնում է Վենետիկում։
«Այսօր պատիվ ունեցա Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում մասնակցելու Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագի արարողությանը»,-գրել է Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով տեսանյութ։
Մխիթար Հայրապետյանն այցելել է նաև Մուրադ-Ռաֆայելյան վարժարան, հանդիպել Մխիթարյան միաբանության քահանայական պատվիրակի հետ։