▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Հայրապետյանը թիմից թաքուն մեկնել է ԱՄՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս այնտեղ կմնա երեք շաբաթ:

Պարզվում է՝ Հայրապետյանը ոչ միայն հարազատ խմբակցությունից ու թիմից թաքուն է պահել իր՝ ԱՄՆ մեկնելը, այլեւ իր թիմակիցները տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Հայրապետյանը Հայաստան վերադառնալ:

Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը ԱՄՆ է մեկնել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին` նախարարից-մարզպետ, արձակուրդ է ուղարկում առաջիկա քարոզարշավին պատրաստվելու, ձայներ հավաքելու համար:

Իսկ Հայրապետյանը, փաստորեն, այս պատասխանատու ժամանակահատվածում թիմին մենակ է թողել, որոշել ԱՄՆ մեկնել ու ժամանակ անցկացնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին