▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Ավետիսյան. «Դուք այնքան երջանիկ պահի եք զանգահարել…»

 

 

 

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է դերասան, հեռուստահաղորդավար Մխիթար Ավետիսյանը:

- Օրեր առաջ հայր դարձաք, շնորհավորում ենք Ձեզ: Ինչ զգացիք, երբ լսեցիք Ձեր բալիկի լույս աշխարհ գալու լուրը: 

-Շնորհակալություն: Անբացատրելի զգացողություններ ունեցա, անկարող եմ զգացածս բառերով արտահայտել: Ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:

- Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Ամենամեծ ձեռբերումս իմ լուսահոգի հոր կամքը` կապված իր զավակի հետ, իրականացնելն է: Լինել առաջին հերթին լավ մարդ, դա է առաջնայինը: Այսօր շատերի կարծիքով ես դրական մարդ եմ: Դա ասում եմ առանց ավելորդ համեստության և դա իմ ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում:

-Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ  ուժ  տալիս:

- Իմ ընտանիքը: Ընտանիքիս համար ապրելը, աշխատելն ու արարելը:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը:

-Ամենակարևորը, թերևս իմ հանդիպումն էր կյանքի հետ… իմ ծնունդը:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար հաղթահարելի խոչընդոտը:

-Կյանքն ինքնին դժվարություն է: Ոչինչ մեզ հեշտությամբ չի տրվում: Դժվարությունների բախվում ենք ամեն օր, սակայն երբ դրանք հաղթահարված են, այլևս դժվար չեն թվում: Պարզապես շնորհակալություն ես հայտնում Աստծուն և քայլում առաջ:

- Մարդկային ո՞ր որակներն են Ձեզ համար գնահատելի:

-Անվությունը, անկեղծությունը, փոխզիջման գնալու պատրաստակամությունը, ժամանակին ըմռնելու կարողությունը, մարդուն չնեղացնելը…

-Ինչի՞ համար եք զղջում:

-Կարծում եմ` չկա այնպիսի բան, ինչի համար կարող եմ զղջալ: Դուք շատ երջանիկ պահի եք զանգահարել, և չեմ կարող մտաբերել նման բան:

-Չիրականացված երազանքներ:

-Իհարկե, կյանքը լի է չիրականացված երազանքներով, որոնք պետք է իրականացնել: Չիրականացված երազանքներ են իմ չխաղացած դերերը, կյանքում ավելի շատ բան հասցնելը: Ամեն ինչ կանեմ, որ դրանք իրականություն դառնան:

-Ի՞նչը կարող է Ձեզ զայրույթ պատճառել:

-Դիմացինիս` ինձ ուշ հասկանալն ու ընկալելը կարող է ինձ զայրացնել:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:

- Ասեկոսե այս պահին հիշել չեմ կարող, բայց ինձ ամենից շատ զայրացնում են լրագրողների անփույթ մոնտաժները: Ներողություն, որ այսպես եմ արտահայտվում, բայց դա ինձ իսկապես զայրացնում է: Հարցազրույցից վերցնում են մի հատված, տպագրում թերթում, կամ եթեր հեռարձակում: Պարզվում է` դու նման բան չես ասել, կամ ասել ես, բայց միտքն այնպես են «կտրատում», որ այն նախորդող և հաջորդող մտքերի հետ ոչ մի կերպ չի կապվում:
Այդ անահջող, անհասկանալի . «կտրտվածությունները» շատ հաճախ են հանդիպում և զայրացնում են ինձ:

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին