▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Муз ТВ» մրցանակաբաշխության «զոհը». Պուգաչովայի թոռանը հոսպիտալացրել են

Երեկ Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի Է ունեցել «Муз ТВ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին այս տարի բացի ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ներկա են գտնվել նաև Ղազախստանի ամենահայտնի արտիստները: Մինչ բուն մրցանակաբաշխությունը երեկոյի հյուրերն անցել են կարմիր գորգի վրայով՝ ցույց տալով իրենց նրբաճաշակ զգեստները, կոստյումները: Եվ, բնականաբար, այդ ամենն առանց սելֆիի չէր կարող անցնել: Սակայն հանկարածակի սկսած քամու և ամպրոպի պատճառով մրցանակաբաշխության կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել աստղերի` կարմիր գորգի վրայով քայլելը: Բայց մինչ այդ դժբախտ պատահար է տեղի ունեցել Ալլա Պուգաչովայի ավագ թոռան` Նիկիտա Պրեսնյակովի հետ: Այն ժամանակ, երբ երգիչը փորձել է իր խմբի հետ միասին լուսանկարվել, դեկորացիաները ընկել են նրա վրա, ինչի հետևանքով Նիկիտային շտապ հոսպիտալացրել են: Նշենք սակայն, որ դրանից ժամեր անց երգիչը, իր միկրոբլոգում տեղադրելով հենց այն սելֆին, որի ժամանակ տեղի ունեցել այդ դեպքը, շտապել է հանգստացնել իր երկրպագուներին՝ գրելով, որ իր հետ ամեն բան կարգին է:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին