▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«MTV Video Music Awards 2014»-ից հետո Քրիս Բրաունի դեմ մահափորձ են կատարել

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել «MTV Video Music Awards 2014» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունից հետո արտիստներն ուղևորվել են դեպի հայտնի գիշերային ակումբներից մեկը, որտեղ շարունակել են տոնել իրենց մրցանակները: Սակայն երեկոյի ամենաթեժ պահին ինչ-որ անծանոթ մարդիկ փորձել են մահափորձ կատարել հայտնի երգիչ Քրիս Բրաունի դեմ: Բարեբախտաբար, երգիչը չի տուժել, սակայն նրա կողքին գտնվող երեք անձինք վիրավորվել են և այս պահին գտնվում են վերակենդացման բաժնում: Նրանցից մեկը հայտնի պրոդյուսեր Սյուդժ Նայտն է:

Նշենք սակայն, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել ենթադրյալ կրակողներից մեկին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին