Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ զայրացավ` անդրադառնալով Ջրօգտագործողների միության գործունեությանը: Պատասխանելով պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, որ Հայաստանում որոշ ջրօգտագործող ընկերություններ հրաժարվում են պատրաստվել ջրելու սեզոնին՝ պնդելով, որ աշխատավարձ չեն ստացել, ու մինչև չստանան, չեն աշխատելու, Փաշինյանը նշեց.
«Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ էդ դեպքում տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում․ ամեն մեկն իր արած և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ուզում ենք սնայպերով նստենք, և որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, քցե՞նք․ Փաշինյան
Դիտեք նաև՝