Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանի ելույթը Բունդեսթագում՝ հայերեն լուսագրերով՝ տեսանյութում։