▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտահոգիչ հաղթանակ

Ասում են՝ հաղթողներին չեն դատում:
Միգուցե:
Ուրախալի է, որ մերոնք 2-1 հաշվով հաղթեցին բուլղարացիներին:
Սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ այդ հաղթանակը տրվեց մեծ դժվարությամբ այն դեպքում, երբ 25 րոպեից ավելի մեր ֆուտբոլիստներն ունեին երկու ֆուտբոլիստի գերակայություն:
Հաղթական գնդակն էլ խփվեց հավաքականի առաջատարներ Հերիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի անհատական վարպետության շնորհիվ:
Եթե մեր հավաքականը մեծ ամբիցիաներ ունի, ապա անհրաժեշտ է՝ շեշտակիորեն բարձրացնել հավաքականի խաղի որակր՝ նրան հաղորդելով ստեղծագործական մոտեցում:

 

Սուրեն Սուրենյանց

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին այսօր հաղթել է Բուլղարիայի հավաքականին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին