APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հավանականությունը:
Ուորլիքի խոսքով՝ թեև երկու երկրների նախագահների հերթական հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, մտադիր են մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել: